Ինչ-որ կարևոր բան տեղի կունանա այս գյուղում։ Գարսիա Մարկես

1․ Կարդացե՛ք պատմվածքը։ Դո՛ւրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։

Խեժ-Ծառերից արտազատվող մածուցիկ նյութ, որ օգտագործվում է զանազան նպատակներով:

Կարամբոլ-բազմագնդակ հարված (բիլիարդի)

Պեսոյ-Մեքսիկայի պետական արժույթ

Կաթվածահար-ցանկացած հատկությունների, կարողությունների թուլություն և կորուստ

2․ Հիմնավորված գրե՛ք ձեր կարծիքը պատմվածքի մասին։

Պատմվածքը ցույցեր տալիս թե ինչքան կարող են մարդիք վախ քցել, որ բոլորը հավաքվեն և այրեն իրենց տները,թողեն ամեն ինչ և փախչեն։Ամեն մեկը այնպես էին հավատում, որ մի վատ բան կկատարվի և իր ձեռքերով էլ այդ վատ բանը կատարեցին։

3․ Ո՞րն է պատմվածքի գաղափար՝ հեղինակի ասելիքը։

Հեղինակի ասելիքը այն է,որ մարդիք շատ արագ են տարածում սխալ լուրերը,որոնք կլսվի մի մարդու ականջին, և այդպես վախ մցնում, որը բերում է վատ հետեվանքների։Հեղինակի ասելիքը նրանում է, որ միշտ չէ որ պետք է հավատալ խոսակծություններին,որովհետև չգիտես դա ճիշտ է, թե սխալ։

Պատկերացրե՛ք մի շատ փոքրիկ գյուղ, որտեղ մի ծեր կին է ապրում, որն ունի երկու երեխա` մեկը տղա` 17 և մյուսը աղջիկ` 14 տարեկան: Նրանց նախաճաշ է մատուցում և անհանգիստ տեսք ունի: Երեխաները նրան հարցնում են, թե ինչ է նրան պատահել, և նա պատասխանում է.

— Չգիտեմ, բայց գիշերը լուսացրել եմ այն կանխազգացմամբ, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին:

Նրանք ծիծաղում են մոր վրա: Ասում են, որ դրանք ծեր կնոջ կանխազգացումներ են, սովորական բան: Որդին գնում է բիլիարդ խաղալու, և հենց այն պահին, երբ պատրաստվում է մի պարզագույն կարամբոլ անել, մյուս խաղացողը նրան ասում է.

— Մի պեսոյով գրազ գանք, որ չես կարողանա:

Բոլորը ծիծաղում են: Նա էլ է ծիծաղում: Նետում է կարամբոլն ու չի կարողանում: Վճարում է իր պեսոն, և բոլորը նրան հարցնում են, թե ինչ պատահեց, եթե մի պարզ կարամբոլ էր: Պատասխանում է.

— Ճիշտ է, բայց մոտս մի անհանգստություն է մնացել, որովհետև առավոտյան մայրս ասաց, թե ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին:

Բոլորը ծիծաղում են նրա վրա, և նա, ով շահել էր իր պեսոն, վերադառնում է տուն՝ մոր մոտ, կամ թոռնիկի, կամ էլ, վերջիվերջո, ինչ-որ ազգականի: Երջանիկ իր պեսոյով` ասում է.

— Այս պեսոն ամենապարզ ձևով շահեցի Դամասոյից, որովհետև նա հիմարի մեկն է:

— Եվ ինչո՞ւ է նա հիմար:

— Ա՛յ մարդ, որովհետև չկարողացավ մի պարզագույն կարամբոլ անել` խառնված այն մտքից, որ մայրն առավոտյան ասել էր, թե ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղում:

Այդ ժամանակ նրա մայրն ասում է.

— Մի՛ ծաղրիր մեծահասակների կանխազգացումները, որովհետև դրանք երբեմն կատարվում են:

Շահողի ազգականը, դա լսելով, գնում է միս գնելու: Նա ասում է մսավաճառին.

— Տո՛ւր ինձ մեկ ֆունտ միս,- և այն պահին, երբ միսը կտրում են նրա համար, ավելացնում է:- Ավելի լավ է՝ երկու ֆունտ, քանի որ ասում են, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու, և ավելի լավ է պատրաստ լինել:

Մսավաճառը վաճառում է միսը, և երբ գալիս է մեկ այլ կին՝ մեկ ֆունտ միս գնելու, նրան ասում է.

— Երկո՛ւսը տարեք, որովհետև այս կողմերում մարդիկ ասում են, որ մի շատ կարևոր բան է պատահելու, և պատրաստվում են ու գնումներ են անում:

Այդպիսով տարեց կինը պատասխանում է.

— Մի քանի երեխա ունեմ, տե՛ս, ավելի լավ է՝ չորս ֆունտ տուր:

Տանում է չորս ֆունտը, և պատմությունը չերկարացնելու համար կասեմ, որ մսավաճառը կես ժամում սպառում է միսը, մեկ այլ կով է մորթում, ամբողջը վաճառում է, և լուրը գնալով տարածվում է: Գալիս է պահը, երբ բոլորը գյուղում սպասում են, որ ինչ-որ բան պատահի: Կաթվածահար է լինում ողջ աշխուժությունը, և հանկարծ ցերեկվա ժամը երկուսին սովորական շոգն է սկսվում: Ինչ-որ մեկն ասում է.

— Հասկանո՞ւմ եք, թե ինչ շոգ է:

— Բայց այս գյուղում միշտ էլ շոգ է եղել:

(Այնքան շոգ, որ այս գյուղում երաժիշտները գործիքները խեժով կցմցում էին և միշտ ստվերում էին նվագում, որովհետև եթե նվագեին արևի տակ, դրանք կտոր-կտոր կլինեին:)

— Այնուամենայնիվ,- ասում է մեկը,- այս ժամին երբեք այսքան շոգ չի եղել:

— Բայց ցերեկվա ժամը երկուսը հենց  ամենաշոգ ժամն է:

— Այո՛, բայց ոչ այնքան շոգ, որքան հիմա:

Ամայացած գյուղի ամայացած հրապարակում հանկարծ մի թռչուն է ընկնում, և շշուկներ են տարածվում.

— Հրապարակում մի թռչուն կա:

Եվ բոլորը խառնված գալիս են թռչնակին տեսնելու:

— Բայց, պարոնա՛յք, միշտ էլ եղել են թռչնակներ, որ ընկել են:

— Այո՛, բայց երբեք՝ այս ժամին:

Գյուղի բնակիչների մոտ գալիս է մի այնպիսի ճնշման պահ, որ բոլորը հուսալքված ուզում են հեռանալ և դրա համար քաջություն չեն ունենում:

— Ես իսկական տղամարդ եմ,- գոռում է մեկը:- Ես հեռանում եմ:

Հավաքում է իր գույքը, իր երեխաներին, իր կենդանիներին, նրանց դնում է կառքը և կտրում-անցնում է կենտրոնական փողոցը, որտեղ խեղճ գյուղը նայում է նրան: Մինչ այն պահը, երբ ասում են.

— Եթե սա համարձակվեց, այդ դեպքում մենք էլ կհեռանանք:

Եվ սկսում են բառացիորեն դատարկել գյուղը: Տանում են իրերը, կենդանիներին, ամեն ինչ:

Եվ գյուղը վերջին լքողներից մեկն ասում է.

— Հանկարծ դժբախտություն չթափվի՜ այն ամենի վրա, ինչ մնում է մեր տնից,- և այդպիսով այն կրակի է տալիս, և մյուսները նույնպես կրակի են տալիս իրենց տները:

Փախչում են սարսափի ու իսկական խուճապի մեջ, ասես պատերազմի զանգվածային տեղահանման ժամանակ, և նրանց մեջտեղից գնում է այն կինը, որ կանխազգացում էր ունեցել` բղավելով.

— Ես ասացի, որ մի շատ կարևոր բան էր պատահելու, իսկ ինձ ասացին, որ խելագարվել եմ:

«Մանկան աշխհարահայացք կամ մութ ու լույս աշխարհներ».Վերլուծություն

Այս պատմվածքը Գյուլնազ տատիի և երեխանների մասին էր, որոնք հետաքրքրությամբ լսում էին Գյուլնազ տատիի պատմած հորինուկները,հեքիաթները և պատմվածքները:Ինձ թվում է՝ Ղազարոս Աղայանը ուզում էր ցույց տալ երեխաների միամտությունը, և ինչքան հեշտ են երեխաները հավատում ու սպասում հրաշքներին:Ես նաև մտածում եմ, որ նա ուզում եր ասել, որ մեծահասակներին չի հերիքում մի քիչ երեխաների միամտությունը:Գյուլնազ տատը սիրում էր երեխաների հետ անցկացնել իր ժամանակը, որովհետև նրանց ավելի հեշտ է հավատացնել և համոզել, քան մեծերին:Երկրորդ պատմությունը ուզում էր ցույց տալ այն, որ ամեն տանջանքները, որ դու կատարես հասնելու լույս աշխարին, մի օր տալու են իրենց արդյունքը, ու եթե դու շրջապատված ես մութ աշխարհով, բայց ձգտում ես բարուն կամ լույս աշխարհին,ուրեմն կամաց թե արագ քայլերով ամեն ինչ կգա և կհասնի իր տեղը:

Թարգմանչական աշխատանք

1 Хамелеоны могут двигать глазами в разных направлениях одновременно.
Քամիլիոնները կարող են շարժել իրենց աչքերը միաժամանակ տարբեր ուղղություններով:

2 Белка – лучший садовник. Миллионы деревьев вырастают потому, что белки забывают, куда спрятали семечки.
Սկյուռը–լավագույն այգեպանն է: Միլիոնավոր ծառեր աճում են, որովհետև սկյուռները մոռանում են, թե որտեղ են պահում իրենց սերմերը:

3 Зуб слона  может весить до девяти килограмм!
Փղի ատամը կարող է կշռել մինչև ինը կիլոգրամ:

4 У млекопитающих кровь красная, у насекомых жёлтая, у омаров синяя.
Կաթնասունների մոտ արյունը կարմիր է, միջատներինը՝ դեղին, իսկ օմարներինը՝ կապույտ։

5 В среднем коровы какают 16 раз в день.
Միջին հաշվով կովերը օրական 16 անգամ կղում են։

6  Муравьи никогда не спят. Вместо этого, они «отдыхают» по восемь минут “отдохнуть” два раза в день. Отдых королевы муравьев занимает  90 минут в день.
Մրջուները կյանքում չեն քնում:Փոխարենը նրանք օրական երկու անգամ «հանգստանում» են ութ րոպե «հանգստանալով»։ Թագուհի մրջյունի համգիստը տևում է օրական 90 րոպե։

7. Басенджи – единственная собака, которая не может лаять.
Բասենջին միակ շունն է, որը չի կարող հաչել:

Ստեղծագործական աշխատանք

Վերջապես գարուն է

Վերջապես գարուն է,թռչուններն են երգում

Պայծառ, պայծառ ծաղիկներ են ծաղկում

Կենդանիներն արթնանում են ձմեռային քնից

Եվ ցատկում ուրախությունից

Գարունը եկել է, ձյունն է հալչում

Անձրևն այլևս չի հորդում

Վերջապես գարուն է,թռչուններն են երգում

Պայծառ, պայծառ ծաղիկներ են ծաղկում

Եղիշե Չարենցի ռուբայաթները

Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք
……..

Վերցնում ես քարը— մտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իմ վրա դու քո ձեռքը դրիր։
……….

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։
………

Երկնքից թռչում է մի թռչուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս,
Ինքն իրեն ժխտող մի հնչյուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս.
Նա գնաց— ու կրկին դարձավ.— այդ նա՞ է արդյոք, թե ուրի՞շը…
Դու նրան էլ չե՛ս ճանաչում… քո ներկա՛ն է այն, բարեկամս:
………

Դու ինքդ քո մեջ միասիրտ.— ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՛ս է.
Դու տրվում ես մեզ մի՛շտ միասին.— ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՜ս է.
Բացվում ես, լինում, գոյանում— հառնելով հենց ի՛նքդ քո դեմ՝
Պատմում ես մի՛շտ քո մասին.— ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՛ս է:

Չարենցյան ընթերցումներ.Չարենցյան թափառումներ

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

***

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

***

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

***

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Լուսամփոի պես աղջիկ․․․

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու

***

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…

***

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Փետրվար ամսվա ամփոփում

Այս ամիս ես կատարել եմ շատ առաջադրանքներ,ես գրել եմ և սովորել եմ Հովաննես Թումանյանի «Փարվանա» լեգենդը։Մենք նաև քնարկել ենք «Ահմադ» պատմվածքը և մի հատված ես կետադրել եմ,այդ պատմվածթը շատ հետաքրքիր էր և միքիչ տխուր։Ամսվա վէրջ ես ձայնագրել եմ և թարգմանել եմ բարբառային փոքր պատմվածք։Այս ամիս գործնական քերականությունները եղել են ուղղական, սեռական,տրական,հայցական,բացառական,գործիական և ներգոյական հոլովների մասին։Ինձ շատ դուր եկավ այս թեման,ես կատարել եմ հունվարի 31-ի,փետրվարի 3,14 և 21 առաջադրանքները:Ես արել եմ նաև ձայնագրութրուններ Հովհաննես Թումանյանի և Վահան Տերյանի բանաստեղծությունների մասին։Ես ստեղծել եմ իմ բարեկամների անձնանուններով բառարան։

Արջն ու մարդը

Մի անգամ արջն ու մարդը ընկերացան :Շատ ապրեցին, թե քիչ,մի օր մարդը արջին ասաց.
-Արջ ախպեր,քո տմբտմբալով ման գալը իմ դուրը չի գալի:
Արջը վերցնում է ու ասում.
-Մարդ ախպեր,թուրով տուր գլխիս
Մարդը տալիս է արջի գլխին և ճղում:Իսկ արջը թողում է և քնում:
Օրերից մի օր մարդը հանդիպում է արջին,հարցնում է:
-Արջ ախպեր,գլխիտ վերքը ի՞նչպես է:
Արջը պատասխանում է.
-Գլխիս վերքը լավացել է,բայց քո ասած խոսքերի վերքը չի լավանում:

Ահմադը

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում։

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր։

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ։

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե՝ Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ․․․

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է։

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում։ Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս։ Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս։ Անասունների համար հոգին տալիս էր։ Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում։ Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին։ Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը կտրում էր։ Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը։

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ՝ բոլոր տանեցիք տխուր են։ Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում, ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում։

Հարսներն ու աղջիկները լուռ, տխուր ներսուդուրս էին անում։ Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխիկոր նստած էին քեռիներս։

― Աստված լինի քու օգնականը, բալա ջան,― խոսում էր պապս։― Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար։ Պակաս օրդ խնդությունով անց կենա․․․ Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է։ Վեր կաց, բալա ջան։

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին։ Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով։

― Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես։ Մեզ մտիցդ գցես ոչ։ Թե աջողություն ունենաս՝ իմացրու, որ հարեհաս լինենք։ Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա։

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան։ Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ։

Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին։― Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան,― ձեռքը ճակատին դրած՝ ետևից ձայն էր տալի պապս։

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան։ «Բայց ինչու՞ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց»,― մտածում էի ես։

― Ահմադը ո՞ւր գնաց, նանի,― հարցրի իմ տատին։

― Իրենց տուն գնաց,― պատասխանեց տատս։

― Իրենց տունը ո՞րն է․․․․

― Ուրիշ տեղ է։

― Ահմադը ո՞վ էր որ․․․․

― Ահմադը թուրք էր, մեր ծառան էր։ Է՜, քանի տարի մեր տանն էր․․․ Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց․․․․

― Բա էլ չի՞ գալու։

― Չէ՜, բալա ջան, գնա՜ց․․․

Առաջադրանքներ

  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
    չուխա-մահուդ

հանդ-դաշտ,արոտ

  • Ընդգծի՛ր այն հատվածները, որտեղ երևում է, որ Ահմադը «տան սիրելի տղան էր»։
  • Ներկայացրո՛ւ հայ ընտանիքի և թուրք ծառայի հարաբերությունները։
    Նրանց հարաբերությունները եղել են շատ լավ,Ահմադին բոլորը սիրել են և նրանց համար դժվար էր Ահմադին բաց թողնելը:
  • Դո՛ւրս գրիր օրհնանքները։ Ավելացրո՛ւ այդ շարքը։
  • Աստված լինի քու օգնականը, Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար, Պակաս օրդ խնդությունով անց կենա:
  • Ծլես, ծաղկես զորանաս,
  • Կյանքդ ջրի նման երկար լինի, Չոլը գնաս կանաչ դառնա
  • Փորձի՛ր բացատրել օրհնանքների շատությունը պատմվածքում։
    Նրանք այդպես հրաժեշտվում էին Ահմադի հետ, որովհետև Ահմադը դարձել էր իրենց ընտանիքի կեսը:
  • Վերնագրի՛ր պատմվածքի մասերը։
    Ա-Ահմադի և ընտանիքի մասին
    Բ-Բացահայտումը թե ով էր Ահմադը և հրաժեշտ