Աշխարհագրություն

1.Ո՞րոնք են տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը:

Կրթության ոլորտը, առողջապահության ոլորտը, տեղեկատվական ոլորտը, տուրիզմ։

2. Ի՞նչ կապ կա սպասարկման ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև:

Սպասարկման ոլորտի մարդիկ կարող են իրենց գիտելիքների շնորհիվ մեծ ազդեցություն ունենալ արտադրության ոլորտների վրա։

3. Ինչու՞ է տնտեսությամ մեջ անընդհատ մեծանում սպասարկման ոլորտի դերը:

Գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը կարող են փոխարինվել ռոբոտներով, մեխանիզմներով, իսկ սպասարկման ոլորտում մարդուն չի կարելի փոխարինել ռոբոտներով։ Ինչպես նաև գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացումը նպաստում է սպասարկման ոլորտի պահանջին։ Այսինքն մարդկանց դերը ավելի շատ պետք է գալիս սպասարկման ոլորտում։

Արդյունաբերության այլ ճյուղեր (քիմիական, թեթև և սննդի)

1․ Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։
Քիմիական արդյունաբերությունը համարվում է ժամանակակից արդյունաբերության առաջատար եւ արագ զարգացող ճյուղերից մեկը: Նրա հումքային բազան շատ լայն է. բացի հանքային հումքից (աղեր, ծծումբ, ֆոսֆորիտներ եւ այլն) եւ օրգանական ծագման վառելանյութերից (նավթ, գազ, ածուխ եւ այլն), օգտագործվում են նաեւ մետաղաձուլության, անտառարդյունաբերության եւ այլ ճյուղերի արտադրությունների թափոնները

2․ Նշել քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։
Քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները, որպես կանոն, տեղաբաշխվում են հումքի աղբյուրների, վառելիքաէներգետիկ եւ ջրային ռեսուրսների շրջանում:

Վերջին տարիներին քիմիական գործարաններ են կառուցվում նաեւ գիտական կենտրոնների մոտ` ավելի արագ ներդնելու համար գիտության նվաճումները, կամ էլ այն ձեռնարկություններին կից, որոնց արտադրական թափոններն օգտագործվում են որպես հումք: Երբեմն գործա-րանները դուրս են հանվում խոշոր քաղաքների տարածքներից, եթե դրանք աղտոտում են շրջակա միջավայրը: Հատկանշական է այն, որ Ճյուղի ձեռնարկությունները տեղաբաշխված են սահմանափակ թվով երկրներում եւ տարածաշրջաններում:Խոշոր քիմիական համալիրներ ստեղծվել են Տեքսասում (ԱՄՆ), Ռուրում (Գերմանիա), Մերձվոլգյան շրջանում (Ռուսաստան), Դոնբասում (Ուկրաինա) եւ այլն:Քիմիականարդյունաբերությունը, ինչպես եւ մեքենաշինությունը, առավելապես ներկայաց-ված է զարգացած երկրներում (ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա եւ այլն): Այստեղ զարգանում են հատկապես քիմիական արդյունաբերության գիտատար եւ նորագույն ճյուղերը (պոլիմերների, մանրաթելի, վիտամինների արտադրություն, դեղագործություն)։ Ներկայումս զարգացած երկրներին բաժին է ընկնում աշխարհում թողարկվող քիմիական արտադրանքի ավելի քան 80%-ը:

3․ Ի՞նչ դեր ունի թեթև և սննդի արդյունաբերությունը տնտեսության մեջ։
Թեթեւ եւ սննդի արդյունաբերությունը հիմնականում արտադրում է սպառման առարկաներ, բնակչությանը ապահովում է սննդով եւ հագուստով:

4․ Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություն ունի սննդի արդյունաբերությունը։ Նշե՛լ դրանց տեղաբաշխման սկզբունքներն ու բնորոշ գծերը։
Սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսության հետ մեկտեղ ապահովում է բնակ-չության բազմազան պահանջարկը սննդամթերքի բոլոր տեսակների գծով: Ուստի այն առկա է աշխարհի բոլոր երկրներում, այսինքն սննդի արդյունաբերության տեղաբաշխումն ունի համատարած բնույթ։ Տարբեր են միայն տարբեր տարածաշրջաններում արտադրվող պարենի տեսականին եւ ծավալները, որոնք պայմանավորված են հողակլիմայական պայմաններով, ինչպես նաեւ պահանջարկի ու սպառման գործոնով։

Վառելիքա Էներգետիկ արդյունաբերություն

1․ Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները: 

2․ Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

Այն շատ մեծ դեր ունի, որովհետր արդեն կան նորագույն տեխնոլոգիաներ, որոնք աշխատում են էներգիայով։ Վառելիքը դե շատ կարևոր է, որովհետև վառելիքը պետք է տնտեսության բոլոր ճյուղերի մեջ։

3․ Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները: 

Նախադրյալներն են վառելիքի մեծ պաշարները և ՋԷԿ, ՋրԷԿ, ԱԷԿ-ի կառուցումները։

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ էլեկտրաէներգիայի արտադրությամբ հարուստ երկրները։

Վառելանյութային արդյունաբերություն, արդյունաբերության ճյուղերի համախումբ, որոնք արդյունահանում և վերամշակում են վառելանյութի տարբեր տեսակներ։ Ծանր արդյունաբերության կարևորագույն ճյուղերից է ներառնում է նավթարդյունաբերությունը, գազի արդյունաբերությունը, ածխարդյունաբերությունը, տորֆի արդյունաբերությունը, թերթաքարի արդյունաբերությունը։

Միաժամանակ արդյունահանության պրոցեսներն անընդհատ կատարելագործվում են․ կիրառվում են նոր մեթոդներ, ներդրվում առաջավոր տեխնիկա ու տեխնոլոգիա, արտադրությունը համալիր մեքենայացվում ու ավտոմատացվում է։

Գոյություն են ունեցել վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման երկու հիմնական փուլ՝ ածխային և նավթագազային։ Ածխային փուլը սկսվել է 18-րդ դարի կեսերից և շարունակվել մինչև 20-րդ դարի կեսերը։ Վառելիքաէներգետիկ հաշվեկշռի գլխավոր վառելիքը եղել է ածուխը՝ 80-90 տոկոս։

20-րդ դարի երկրորդ կեսից սկսվել է երկրորդ՝ նավթագազային փուլը։ Այս փուլում նվազել է ածխի ու պինդ վառելիքի մյուս տեսակների բաժինը, ավելացել է նավթի և գազի բաժինը։ Ներկայումս նավթ

Բնական ռեսուրս

  1. Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև:
    Տարբերությունն այն է, որ բնական ռեսուրսները այն է ինչ, երբ մարդիկ են ստեղծում բնության համար, իսկ բնական պայմանները, երբ բնությունն է ստեղծում մարդու համար։
  2. Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերել օրինականեր:
    Իմ կարծիքով այո։ Օրինակ՝ Եթե մեկը գնացել անտառ, որպեսզի մի փոքր հանգստանա մաքուր օդ շնչի բնականաբար նա ցանկանալու է ուտել և բերել է իր հետ ձուկ նրան պետք է կրակ իսկ կրակ վառելու համար անրաժեշտ է փայտ, որը վերձված է բնությունից։
  3. Նշե՜ք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս:
    Սպառվող չվերականգնվող ռեսուրս- նավթ, մետաղ, պղինձ, հանքաքար, ոսկի:
    Սպառվող վերականգնվող ռեսուրս-ջուր, անտառ, կենդանական ռեսուրսներ, ծառ, ծաղիկ:
  4. Նշե՜ք հինգ ռեսուրս, որոնց սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով:
    Փայտ, հող, գազ, նավթ, բամբակ։

Աշխարհի բնակչության թիվը և շարժը

  1. Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։
    Բնակչության թիվը որոշվում է մարդահամարի միջոցով, որը տեղի է ունենում 5 կամ 10 տարին մեկ ՄԱԿ-ի փորձագետները, ի մի բերելով բոլոր
    երկրների մարդահամարների տվյալները, ստանում են աշխարհի բնակչության ընդհանուր թիվը։
  2. Ինչու՞ է  բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։
    Զարգացած երկրներում բնակչությունը ոչ միայն դանդաղ է աճում այլ նաև նվազում է նրա բաժինը աշխարհի բնակչության թվում:
  3. Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության արագ աճը։
    Բնակչության արագ աճը առաջացնում է պարենային, աղքատության հաղթահարման, զբաղվածության,
    բնապահպանական, չվերականգնվող հանքահումքային և վառելիքաէներգետիկ ռեսուրսների օգտագործման հիմնախնդիրներ:
  4. Վերլուծե՛ք աշխարհի բնակչության ընդհանուր թվի աճն ու փոփոխությունները։
    Բնակչության թիվը արագորեն աճում է Աֆրիկա աշխարհամասում, Հարավային Ամերիկայում և Ասիայում։ Ներկայումս Ասիայում ապրում է աշխարհի բնակչության մոտ 60%-ը: Այդ պատճառով առաջանում են համամոլորակային և տեղական մասշտաբների բազմաթիվ այլ հիմնախնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, պարենային, աղքատության հաղթահարման, զբաղվածության, բնապահպանական, չվերականգնվող հանքահումքային եւ վառելիքաէներգետիկ ռեսուրսների օգտագործման հիմնախնդիրները: Իսկ Եվրոպայում բնակչությունը շատ դանդաղ է աճում։

5․Աշխարհի բնակչության թվի փոփոխությունների  հետևանքով ի՞նչ հիմնախնդիրներ են առաջացել:
Բնակչության արագ աճը առաջացնում է պարենային, աղքատության հաղթահարման, զբաղվածության,
բնապահպանական, չվերականգնվող հանքահումքային և վառելիքաէներգետիկ ռեսուրսների օգտագործման հիմնախնդիրներ: