Նախագիծ-Վ. Համբարձումյան



ա. Սովորողները Վիկտոր Համբարձումյանի մասին համացանցից գտնում են տեղեկություններ և հրապարկում են բլոգում։

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը, նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։1944 թվականին Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում հիմնեց աստղաֆիզիկայի ամբիոնը։ Ընդամենը երկու տարի անց գլխավորեց Բյուրականի աստղադիտարանը և ղեկավարեց այն շուրջ 40 տարի։ 1947 թվականին Վիկտոր Համբարձումյանը ընտվեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ ու մնաց այդ պաշտոնում մինչ 1993 թվականը. այս ամենը աստղաֆիզիկոսի ձեռքբերումների ու կոչումների մի փոքրիկ մասն են… այդուհանդերձ, Համաբարձումյանը ԽՍՀՄ տեսական աստղաֆիզիկայի առջաին դասագրքի ու բազմաթիվ գիտական աշխատությունների։ Աստղաֆիզիկոսը գիտական դպրոցներ է հիմնել Բյուրականում ու Գյումրիում։

Մեծ աստղաֆիզիկոսը մահացել է 1996 թվականի օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թվականից կրում է իր հիմնադրի անունը։

Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը՝ սետպեմբերի 18-ը, հռչակվել է աստղաֆիզիկայի օր, իսկ 1972 թվականին Ղրիմի աստղադիտարանի հայտնաբերած փոքր մոլորակը կոչվել է Համբարձումյանի անունով՝ «1905 Ambartsumyan»։

բ. Բլոգում նշում են, ի՞նչ գիտեին Վիկտոր Համբարձումյանի մասին մինչ նախագծի հրապարակումը։
Ես գիտեի, որ Վիկտոր Համբարձումյանը աստղաֆիզիկոս է:

գ.Վ․ Համաբարձումյանի մասին հարցազրյուց  են վերցնում  ընտանիքի անդամներից, ընկերներից կամ ծանոթներից: Ներկայացնում են ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով։
դ.Առանձնացրու՛ նրա աշխատություններից մեկը կամ մի  քանիսը, հրապարակիր բլոգում։

ե. Կազմիր վիկտորինա կամ խաչբառ Վիկտոր Համբարձումյանի մասին։

Վերջնարդյունք։Սովորողը պատասխանում է վերը նշված հարցերին, իսկ Աստղադիտարան այցելության մասին գրում է պատումի տեսքով, նշում է ինչ սովորեց, ինչ տվեց իրեն նախագիծը։
Լավագույն աշխատանքը կհրապարակվի կայքում նաև Մաթեմատիկա ամսագրում։

Թողնել մեկնաբանություն