Արքիմեդես

Արքիմեդեսը ծնվել է մ․թ․ա․ 287 թվականին Սիցիլիա կղզու Սիրակուզա նավահանգստային քաղաքում, այն ժամանակ Մեծ Հունաստանի ինքնակառավարվող գաղութ էր, տեղակայված Հարավային Իտալիայի ափի երկայնքով։

Նա եղել է նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ։ Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից, թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի։ Ֆիզիկայում նրա հայտնագործությունների թվում են հիդրոստատիկան, ստատիկան և լծակի սկզբունքի բացատրությունը։ Նրան են վերագրում նորարարական մեքենաների նախագծումը, այդ թվում՝ պարուրակ պոմպը, որը կրում է նրա անունը։ Ժամանակակից փորձերը ցույց են տվել, որ Արքիմեդեսի նախագծած մեքենաները ընդունակ են ջրից բարձրացնել հարձակվող նավերը և վառել նավերը՝ օգտագործելով հայելիների շարքը։ Ընդհանուր առմամբ, Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի մեծագույն մաթեմատիկոս և բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոսներից մեկը:

Արքիմեդը Հին Հունաստանի խոշորագույն գիտնականներից է: Արքիմեդը հարուստ քաղաքացի էր և Սիրակուզայի կառավարչի բարեկամը: Ըստ ավանդազրույցի՝ մի անգամ թագավորն իր մոտ է կանչել Արքիմեդին և հանձնարարել ստուգել՝ արդյո՞ք իր թագը մաքուր ոսկուց է պատրաստված: Արքիմեդին երկար ժամանակ չէր հաջողվում լուծել այդ խնդիրը, մինչև որ մի անգամ լողատաշտ մտնելիս նկատեց, որ որքան խորն է ինքը ընկղմվում ջրում, այնքան ավելի շատ է բարձրանում ջրի մակարդակը: Նա մերկ դուրս ցատկեց լողատաշտից՝ բղավելով «էվրիկա, էվրիկա» («գտա, գտա»): Այնուհետև նա լողատաշտի մեջ ընկղմեց թագը և դուրս մղված ջրի զանգվածով հաշվեց դրա ծավալը: Ապա լողատաշտի մեջ ընկղմեց թագի քաշով մաքուր ոսկու ձուլակտորը: Տեսնելով, որ երկրորդ դեպքում ջուրն ավելի քիչ բարձրացավ, Արքիմեդը հասկացավ, որ թագը մաքուր ոսկուց չէ, և խարդախ ոսկերիչը մահապատժի ենթարկվեց:

Արքիմեդն ուսումնասիրել է նաև լծակների գործողության օրենքները: Այդ առիթով հայտնի է նրա հետևյալ ասացվածքը. «Տվեք ինձ հենման կետ, և ես կտեղաշարժեմ Երկիրը…»:Գիտնականին վերագրվող ամենահայտնի գյուտերից է Արքիմեդի պտուտակը, որն օգտագործվում էր ոռոգման նպատակով ջուր բարձրացնելու համար: Սակայն իրականում այդ պտուտակը Արքիմեդից շատ առաջ հայտնագործել էին հին եգիպտացիները:Իր հայրենի քաղաք Սիրակուզան հռոմեացիների ներխուժումից պաշտպանելու համար Արքիմեդն ստեղծեց ռազմական զարմանահրաշ մեքենաներ, որոնք ջրասույզ էին անում, կամ տաշեղների վերածում թշնամու նավերը, ոչնչացնում ռազմիկներին: Դրանց մեջ կային նաև հսկա հայելիներ, որոնք արևի ճառագայթները կիզակետում էին թշնամու նավերի վրա և այրում դրանք: Երբ հռոմեացիներին, այնուհանդերձ, հաջողվեց գրավել Սիրակուզան, գիտնականի տուն ներխուժած ռազմիկը տեսավ ավազով լի արկղի վրա խոնարհված ծերունուն, որ երկրաչափական պատկերներ էր գծում:– Չդիպչես իմ գծագրերին,– գոչեց Արքիմեդը:Պատասխանի փոխարեն հռոմեացի ռազմիկը թափահարեց սուրը, և մեծ գիտնականն ընկավ ավազին՝ իր արյամբ ցողելով գծագրերը:

Гюмри

Гюмри – второй по величине город в Армении. Он расположен на Ширакском плато, которое пересекает несколько горных ущелий. Сам город находится в непосредственной близости от северных отрогов горы Арагац. В Гюмри сосредоточено множество полезных ископаемых, а вся южная часть города находится над артезианским бассейном. Если в 1840 году население города насчитывало всего 600 человек, то сегодня здесь проживает более 146 тысяч.

Гюмри, Армения
Гюмри, Армения
Гюмри, Армения

В древности, на месте города находилось поселение Кумайри. Название поселения происходит от имени древнего племени, населявшего эту территорию – киммерийцев (современники скифов). Впервые о Кумайри упоминается в VII-VI в. до н.э. В средние века город стал называться Гюмри. Он долгое время принадлежал арабам, затем туркам и персам. В ходе русско-персидских войн Кумайри в 1804 году входит в состав Российской империи, а в 1837 на территории Кумайри закладывается русская крепость Александрополь в честь супруги Николая I императрицы Александры Фёдоровны. С этого момента начинается развитие города. В конце XIX века здесь был построен железнодорожный узел, благодаря которому город стал одним из центров торговли в Закавказье. В 1924 году город был переименован в Ленинакан, а после провозглашения независимости Армении вновь получил название Гюмри.

Сегодня Гюмри – это промышленный центр. Здесь есть краеведческий музей, историко-культурный заповедник, картинная галерея, кроме того в городе находится пять церквей, монастырь и православная часовня. Самой красивой и исторически ценной из них считается Церковь Аменапркич (Церковь Всеспасителя). Она была возведена в 1860-1873 гг. по проекту Тадевоса Андикяна. Церковь была построена по образу Анийского кафедрального собора (Турция), но при этом церковь Аменапркич более просторна и имеет окна круглой формы. В западной части церкви находится колокольня. Изнутри церковь богато отделана различными орнаментами. В советский период церковь была закрыта, а колокольня в 1937 году взорвана. В 1988 году во время Спитакского землетрясения церковь была почти полностью разрушена, но по инициативе Рафаэля Егояна были начаты восстановительные работы, которые ведутся до сих пор.

Մեղրի մասին

Նախագծի իրականացման ժամանակահատվածը`  հունվար

Նպատակ՝    Գիտելիքներ մեղրի մասին

Անցկացման ընթացքը՝ Սովորողների հետ ուսումնասիրել հետևյալ թեմաները՝

Մեղրի կիրառման պատմություն
Հնադարյան հուշարձանները վկայում են, որ մեղրը բուժական նպատակով կիրառվել է հեռավոր ժամանակներում և գրեթե բոլոր ժողովուրդների մոտ։

Հին Եգիպտոսում մեղրը պատվավոր տեղ է զբաղեցնում ամենաարժեքավոր սննդամթերքների և բուժական միջոցների մեջ։ Եգիպտական բժշկության ամենահին փաստաթուղթն է Գեորգ Էբերսի վերծանած պապիրուսը, որը կրում է « Մարդկային մարմնի բոլոր մասերի համար դեղերի պատրաստման համար գիրք» անունը։ Ձեռագրում բազմաթիվ դեղատոմսեր են գրված, որոնց կազմի մեջ մեղր է մտնում։ Էբերսի պապիրուսում նշված է, որ մեղրը օգնում է վերքերի, ստամոքսաաղիքային, աչքի և այլ հիվանդությունների ժամանակ և կարող է գործածվել քսուքների, թրջոցների, եփուկների, հաբերի միջոցով։ Մի այլ հին եգիպտական պապիրուսում, վերծանել է Էդվին Սմիթը, բերում է հետաքրքիր բազմաթիվ տեղեկություններ վերքերի բուժման վերաբերյալ։ Դատելով պահպանված հուշարձաններից ՝ Հին Եգիպտոսում որպես կարևորագույն դեղորայք լայնորեն կիրառվում էին պտուղները, մեղրը, քացախը, կաթը։

Հին Հունաստանում բուժամիջոցներ էին ծառայում գլխավորապես մեղրի և թզի օգտագործումը։ Հիպոկրատը հաջողությամբ կիրառում էր մեղրը բազմաթիվ հիվանդությունների ժամանակ, և ինքն էլ օգտագործում էր որպես ուտելիք։

Մարդու օրգանիզմի վրա մեղրի թողած ազդեցությունների քննարկում

Մեղրի քիմիական կազմը

ԳլյուկոզԳլյուկոզը կոչվում է նաև խաղողաշաքար։ Այն մոնոսախարիդ է, որի քանակը մեղրում կազմում է 35%
ՖրուկտոզԱնվանում են նաև պտղաշաքար։ Մեղրի մեջ դրա քանակը կազմում է բոլոր շաքարների կեսը և օրգանիզմում դյուրին յուրացվում է, առանց նախնական վերամշակման ենթարկվելու։ Ի տարբերություն բարդ չտրորված շաքարների, ֆրուկտոզը հանդիսանում է դրանց, մինչև պարզ տրոհված տեսակը և կոչվում է ինվերտ շաքար։
ՍախարոզԿոչվում է նաև եղեգնաշաքար։ Նոր քամած մեղրը պարունակում է մինչև 6% սախարոզ
Սպիտակուցմեղրում սպիտակուցները շատ չեն՝ 0, 04-0, 3%: Լինում են նեկտարից ստացված՝ բուսական և մեղվի մարսողական հյութում պարունակվող՝ կենդանական ծագման։
Թթուներմեղրում շատ բազմազան են։ Կազմում են մինչև 0, 43%, որոնց մեծ մասը խնձորաթթուն է։ Կան նաև կաթնաթթու, գինեթթու, ֆոսֆորական թթու։ Մեղրն ունի թթու ռեակցիա, պատկանում է թթու մթերքներին՝ 3, 78 ակտիվ թթվությամբ:

Մեղրի որակական և քանակական անալիզ

Նպատակ`Սովորողները ձեռք են բերում գիտելիքներ նշված թեմաներով և փորձում են պարզագույն մեթոներով որոշել մեղրի որակը։

Ամփոփում՝

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Պատումը պետք է ներառի՝

1.Ես մասնկացել եմ մարզական ստուգատեսին՝ (Ջրվեժ, Սահադաշտ), կցում է համապատասխան հղումները:
Ջրվեժ
Սահադաշտ

2. Ես մասնկացել եմ բնագիտատեխնիկական ստուգատեսին, կցում է հղումը:

ա) Իմ լեգոներով ստեղծել եմ ուսումնական խաղեր, ահա հղումը:
բ) պատրաստել եմ մաթեմատիկական խաղեր:
գ) պատրաստել եմ Մյոբուսի օղակը:

3.Ես մասնկացել եմ ազգագրական ստուգատեսին (ձեռքի աշխատանք, գործում ենք գլխարկներ, պատմելով գրում եք, հղումը կցում եք) կամ գունավոր քառակուսիներով ստեղծել եմ իմ թվային գորգը, կցում է հղումը:

Իմ թվային գորգը

4. Լուծել եմ խնդիրներ լուցկու հատիկներով, առաջարկել եմ խնդիր լուցկու հատիկներով, կցում է հղումը:
Խնդիր լուցկու հատիկներով

5. Ես այցելել եմ Մատենադարան, ահա հղումը:
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան

6. Ես լուծել եմ գորտերով գլուխկոտրուկը, պատմիր ինչպես ես գտել լուծման ճանապարհը:
Խաղացել եմ գորտերով խաղը

7. Պատրաստել եմ մաթեմատիկական խաղեր, խաչբառեր դասընկերների համար, կցում է հղումը, գրում է ինչ ծրագրով է պատրաստել:

8.Լուծել եմ ճամբարին առաջարկված ոչ ստանդարտ խնդիրները, կցում է հղումը:

9. Դիջիտեքյան ստուգատեսին մասնկացել եմ  հետևյալ սեմինարներին (արհետսական բանականություն) ես եմ սեմինար անցկացնել (նշիր թե ինչ ծրագիր ես սովորեցրել)

10. Լուծել եմ խնդիր կշռումների վերաբերյալ, կցում եմ հղումը:

11. Պատրաստել եմ նժարավոր կշեռք, ահա հղումը:

12. Մասնակցել եմ մաթեմատիկական մրցույթին, հունվարի 20-ին, Միջին դպրոցում:

13. Լուծել եմ մաթեմատիկական ռեբուսներ:

Իմ առաջարկած խնդիրը

8. Արսենը, Բաբկենը, Գագիկը, Դավիթը, Երվանդը և Զավենը զառ են գցում։ Յուրաքանչյուրի գցած թիվը տարբերվում է մնացածից։ Արսենի թիվը երկու անգամ մեծ է Բաբկենի թվից։ Արսենի թիվը երեք անգամ մեծ է Գագիկի թվից։Դավթի թիվը չորս անգամ մեծ է Երվանդի թվից։ Ի՞նչ թիվ է գցել Զավենը:

Քանի որ Երվանդի թիվը 4 անգամ փոքր է Դավիթի թվից, իսկ զառերի վրայի թվերը մինչև 6-ն է, ապա Երվանդի թիվը 1-ն է, իսկ Դավիթի թիվը 4-ը։Գագիկի թիվը 2-ն է, իսկ Արենի թիվը 6-ն է։Քանի որ Արսենի գցած թիվը 6-ն է, հետևաբար Բաբկենի գցած թիվը 3-ն է։Եվ մնաց 5 թիվը, դա էլ Զավենի թիվն է։

Գեղասահնքի մարզադպրոց

Մենք այսօր գնացել էինք Գեղասահնքի մարզադպրոց չմուշկ քշելու։Ճանապարհը մենք քայլեցինք ոտքով։Այնտեղ ամեն մեկս հագանք չմուշկները և հետո մտանք սահադաշտում սահելու , սկզբից դժվար էր իսկ հետո հեշտացավ։

Լծակավոր կշեռքը

Լծակավոր կշեռքը կազմված է անշարժ ձողի վրա ամրացված 2 շարժական լծակներից։
Այս կշեռքի հիմնական բաղադրիչը ձողն է։ Ձողի երկու թևերը խաղում են լծակի բազուկի դեր, սրանց ծայրերից կախվում են կշռաթասեր, որոնցից մեկում դրվում է կշռվող իրը կամ նյութը, մյուսում՝ կշռաքարը: Կշռման պրոցեսը համարվում է կայացած է, եթե այդ երկու հակադիր մոմենտները միմյանց հավասարակշռում են: Կշեռքի լծակի թևերը կարող են լինել տարբեր երկարության, եթե կշռաքարը պարունակող թևը երկար է, դա թույլ է տալիս փոքր կշռաքարերով չափել ծանր բեռներ:

լծակավոր կշեռք

Հնում   լծակավոր կշեռքի միջոցով  մետաղադրամների   ավելի  ծանր լինելը պարզում էին   հետևյալ կերպ՝

Լծակավոր  կշեռքն  ուներ  2 կշռաթաս։ Կշեռքի յուրաքանչյուր կշռաթասերի մեջ  դնում էին մետաղադրամ։    Կշեռքի այն կշռաթասը, որը ավելի  ներքև էր իջնում, դրամեջ էլ գտնվում էր  ավելի ծանր մետաղադրամը։

Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան

Այսօր մենք 10:05 շարժվեցինք դեպի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան այնտեղ մենք տեսանք աշխհարի Հայկական ամենա մեծ և ամենա փոքր մագաղաթե գիրքը, որի թերթերը պատրաստված էր 2 ամսեկան ուլի կաշվից։Իմացանք, որ 5-րդ դարից մինչև 16-րդ դար թվականները գրվում էին տառերով։Հին գրքերը գրված էին որդան կարմիրից։Նախկինում մատենադարամ կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։Իսկ հետո 13:00 վերադարցանք դպրոց։

Ջրվեժի արգելոց

Այսօր ամսի 17-ին ժամը 10։00 մենք տեխաշարժվեցինք դպրոցից դեպի Ջրվեժի արգելոց և վերադարցանք 13:00։Մենք այնտեղ սահում էին,ձնագնդիկ խաղում իսկ հետո մենք միքիչ ընդմիչում արեցին և լավ ժամանակ անցկացրեցինք: Երբ մոտիկանում էր 13։00-ն մենք սկսեցինք հավաքվել և լավ տրամադրությամբ վերադարցանք դպրոց: