Ձմեռային ճամբար 2022 թվականի արված աշխատանքը

 2. Գտնելով  օրինաչափությունը՝  շարունակի’ր տողերը լրացնել քառակուսիներով  այնքան, որ վերջին տողում լինի 20-ից ոչ պակաս քառակուսի: 
3.Վերցրո՛ւ  երկու  գույն, օրինակ`  կապույտ և կարմիր,  ներկի՛ր քառակուսիներով պատրաստած պատկերը հետևյալ կանոնով`

ա/ Յուրաքանչյուր  տողի առաջին և վերջին քառակուսիները ներկի՛ր կապույտ:

բ/Մնացած քառակուսիները ներկելու համար նայի՛ր այդ քառակուսու անմիջապես վերևում տեղադրված երկու քառակուսիների գույնին.

 1.Եթե նույնն են, ներկի՛ր կարմիր:
 2. Եթե տարբեր են, ներկի՛ր  կապույտ:

3.Ուսումնասիրիր ստացած  պատկերը:

This image has an empty alt attribute; its file name is jjk-1.png

 4. Նախապես քառակուսիներով  կառուցած  բուրգը փորձում ենք դարձնել ԹՎԱՅԻՆ,  ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱՆՈՆՈՎ, ինչքան մեծ կառուցես բուրգը, այնքան լավ:
ա/Յուրաքանչյուր տողի առաջին և վերջին քառակուսիներում  գրի՛ր մեկ թիվը:

բ/Մնացած քառակուսիներում թվերը գրելու համար  հաշվի՛ր այդ քառակուսու անմիջապես վերևում տեղադրված երկու քառակուսիների   թվերի գումարը: գ/ Ընտրիր երկու գույն՝ կարմիր, կապույտ, բուրգի այն վանդակները, որոնց մեջ գրված է զույգ թիվ, ներկիր կարմիր, իսկ այն վանդակները, որոնց մեջ գրված է կենտ թիվ, ներկիր կապույտ: Արդյունքում կստանաս Սիրպինսկու նախշը: դ/ Թվային բուրգում մտածիր ինչ որ օրենք և գունավորիր քանդակները:

Թողնել մեկնաբանություն