Աշխարհի բնակչության թիվը և շարժը

  1. Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։
    Բնակչության թիվը որոշվում է մարդահամարի միջոցով, որը տեղի է ունենում 5 կամ 10 տարին մեկ ՄԱԿ-ի փորձագետները, ի մի բերելով բոլոր
    երկրների մարդահամարների տվյալները, ստանում են աշխարհի բնակչության ընդհանուր թիվը։
  2. Ինչու՞ է  բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։
    Զարգացած երկրներում բնակչությունը ոչ միայն դանդաղ է աճում այլ նաև նվազում է նրա բաժինը աշխարհի բնակչության թվում:
  3. Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության արագ աճը։
    Բնակչության արագ աճը առաջացնում է պարենային, աղքատության հաղթահարման, զբաղվածության,
    բնապահպանական, չվերականգնվող հանքահումքային և վառելիքաէներգետիկ ռեսուրսների օգտագործման հիմնախնդիրներ:
  4. Վերլուծե՛ք աշխարհի բնակչության ընդհանուր թվի աճն ու փոփոխությունները։
    Բնակչության թիվը արագորեն աճում է Աֆրիկա աշխարհամասում, Հարավային Ամերիկայում և Ասիայում։ Ներկայումս Ասիայում ապրում է աշխարհի բնակչության մոտ 60%-ը: Այդ պատճառով առաջանում են համամոլորակային և տեղական մասշտաբների բազմաթիվ այլ հիմնախնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, պարենային, աղքատության հաղթահարման, զբաղվածության, բնապահպանական, չվերականգնվող հանքահումքային եւ վառելիքաէներգետիկ ռեսուրսների օգտագործման հիմնախնդիրները: Իսկ Եվրոպայում բնակչությունը շատ դանդաղ է աճում։

5․Աշխարհի բնակչության թվի փոփոխությունների  հետևանքով ի՞նչ հիմնախնդիրներ են առաջացել:
Բնակչության արագ աճը առաջացնում է պարենային, աղքատության հաղթահարման, զբաղվածության,
բնապահպանական, չվերականգնվող հանքահումքային և վառելիքաէներգետիկ ռեսուրսների օգտագործման հիմնախնդիրներ:

Թողնել մեկնաբանություն