Արդյունաբերության այլ ճյուղեր (քիմիական, թեթև և սննդի)

1․ Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։
Քիմիական արդյունաբերությունը համարվում է ժամանակակից արդյունաբերության առաջատար եւ արագ զարգացող ճյուղերից մեկը: Նրա հումքային բազան շատ լայն է. բացի հանքային հումքից (աղեր, ծծումբ, ֆոսֆորիտներ եւ այլն) եւ օրգանական ծագման վառելանյութերից (նավթ, գազ, ածուխ եւ այլն), օգտագործվում են նաեւ մետաղաձուլության, անտառարդյունաբերության եւ այլ ճյուղերի արտադրությունների թափոնները

2․ Նշել քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։
Քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները, որպես կանոն, տեղաբաշխվում են հումքի աղբյուրների, վառելիքաէներգետիկ եւ ջրային ռեսուրսների շրջանում:

Վերջին տարիներին քիմիական գործարաններ են կառուցվում նաեւ գիտական կենտրոնների մոտ` ավելի արագ ներդնելու համար գիտության նվաճումները, կամ էլ այն ձեռնարկություններին կից, որոնց արտադրական թափոններն օգտագործվում են որպես հումք: Երբեմն գործա-րանները դուրս են հանվում խոշոր քաղաքների տարածքներից, եթե դրանք աղտոտում են շրջակա միջավայրը: Հատկանշական է այն, որ Ճյուղի ձեռնարկությունները տեղաբաշխված են սահմանափակ թվով երկրներում եւ տարածաշրջաններում:Խոշոր քիմիական համալիրներ ստեղծվել են Տեքսասում (ԱՄՆ), Ռուրում (Գերմանիա), Մերձվոլգյան շրջանում (Ռուսաստան), Դոնբասում (Ուկրաինա) եւ այլն:Քիմիականարդյունաբերությունը, ինչպես եւ մեքենաշինությունը, առավելապես ներկայաց-ված է զարգացած երկրներում (ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա եւ այլն): Այստեղ զարգանում են հատկապես քիմիական արդյունաբերության գիտատար եւ նորագույն ճյուղերը (պոլիմերների, մանրաթելի, վիտամինների արտադրություն, դեղագործություն)։ Ներկայումս զարգացած երկրներին բաժին է ընկնում աշխարհում թողարկվող քիմիական արտադրանքի ավելի քան 80%-ը:

3․ Ի՞նչ դեր ունի թեթև և սննդի արդյունաբերությունը տնտեսության մեջ։
Թեթեւ եւ սննդի արդյունաբերությունը հիմնականում արտադրում է սպառման առարկաներ, բնակչությանը ապահովում է սննդով եւ հագուստով:

4․ Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություն ունի սննդի արդյունաբերությունը։ Նշե՛լ դրանց տեղաբաշխման սկզբունքներն ու բնորոշ գծերը։
Սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսության հետ մեկտեղ ապահովում է բնակ-չության բազմազան պահանջարկը սննդամթերքի բոլոր տեսակների գծով: Ուստի այն առկա է աշխարհի բոլոր երկրներում, այսինքն սննդի արդյունաբերության տեղաբաշխումն ունի համատարած բնույթ։ Տարբեր են միայն տարբեր տարածաշրջաններում արտադրվող պարենի տեսականին եւ ծավալները, որոնք պայմանավորված են հողակլիմայական պայմաններով, ինչպես նաեւ պահանջարկի ու սպառման գործոնով։

Թողնել մեկնաբանություն