Մասուրի օգտակար հատկություններ


Հարյուրավոր տարիներ մասուրը օգտագործվել է որպես բուժական միջոց տարատեսակ հարբուխային հիվանդությունների դեմ: Այն թույլ է տալիս ոչ միայն ամրացնել օրգանիզմը, այլև՝ բարձրացնել դիմադրողականությունը, ինչը հատկապես կարևոր է տարվա ցուրտ եղանակներին: Պարբերաբար ըմպելով մասուրի թեյ՝ դուք պաշտպանում եք ձեր օրգանիզմը տարբեր վարակներից և բակտերիաներից, որոնք կարող են առաջացնել շնչառական համակարգի հիվանդություններ:

Մասուրի թուրմը բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, քանի որ ավելացնում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչը, իր հերթին, ավելացնում է ախորժակը: Այն խորհուրդ է տրվում նրանց, ովքեր բողոքում են վատ ախորժակից, ինչպես նաև՝ այլ դեղամիջոցների հետ միասին օգտագործվում է որպես քաշ հավաքելու միջոց չափազանց նիհարության դեպքում:Լավ է ազդում մասուրը նաև նյարդային համակարգի վրա: Այն թուլացում է նյարդերը, հեռացում տագնապի զգացումը, վերացնում է լարվածությունը ։ Բույսը արդյունավետ է նաև քնի կարգավորման համար: Մասուրից պատրաստված թեյը օգտակար է նրանց, ովքեր տառապում են անքնությունից և հաճախակի մղձավանջներից: Պայքարում է մաշկի հոգնածության դեմ ևս:

Տեղեկությունը վերցրած է այս էջից:

Երիցուկի մասին

Երիցուկն ամենահայտնի բույսն է աշխարհում։
Երիցուկը հնուց օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար:
Գոյություն ունեն մոտ 20 տեսակի երիցուկներ, որոնց թվում առավել հայտնի է դեղատնային երիցուկը: Սովորաբար թուրմերի պատրաստման համար հենց դրա ծաղիկներն  են օգտագործում։ Դրանց մեջ առկա է արժեքավոր միացությունների առավելագույն կոնցենտրացիան:
Երիցուկն ունի հանգստացնող ազդեցություն, ինչն օգնում է հաղթահարել անհանգստությունն ու սթրեսը, օգտագործվում է դեպրեսիայի բուժման ժամանակ: Աֆրիկայում հավատում են, որ երիցուկը վանում է չար ոգիներին։ Երիցուկի թուրմն օգտակար է ստամոքսի ցավերի և սրտխառնոցի դեպքում։