Կճեխաշ

Կճեխաշը՝ կճուճում պատրաստված խաշը: Հնում այն Ամանորի գիշերը թողնում էին թոնրի մեջ, իսկ առավոտյան մատուցում տապակած սոխի կամ յուղի հետ:
Յուրաքանչյուր սեղան պետք է զարդարված լիներ լոբու և ավելուկի աղցաններով, ևս մեկ յուրահատուկ ճաշատեսակ է համարվում «Կճեխաշը», որը հատիկավոր մշակաբույսերի հետաքրքիր համադրություն է։ Դրա մեջ ավելացրել են այն ամենն, ինչ եղել է ձեռքի տակ, օրինակ` ընդեղեն։ Մատուցել են տապակած սոխով կամ յուղով։ Մեր նախնիները համարել են, որ տոնական սեղանը չպետք է սովորականից ավելի ճոխ լինի։ Այսինքն ավանդական օրաբաժնին կարելի էր ավելացնել ընդամենը մեկ կամ երկու ճաշատեսակ։