Անթառամի օգտակար հատկությունները

Անթառամն  ունի հակաբորբոքային հատկություն, որն օգտագործվում է լյարդի, լեղապարկի, միզապարկի, աղիների բուժման պրակտիկայում: Ճնշում է ստաֆիլոկոկերի և ստրեպտակոկերի աճը, օգնում է սրտխառնոցների և փսխումների ժամանակ: Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է գաստրիտների, փորկապության, կոլիտների և այլ դեպքերում:Ունի միջատասպան հատկություն, օգտագործվում է բնակարաններում ցեցի դեմ:

Անթառամը աստղածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է: Հայաստանում և  Իրանում այն տարածված է ալիքանման անթառամը, որի ծաղիկները կարմրավարդագույն են, երբեմն էլ բաց վարդագույն: Աճում է կիսանապատային գոտու քարքարոտ լանջերին (Երևան, Գառնի, Գողթ, Ուրցի լեռներ):
Ծաղկում է հունիս-օգոստոսին: Միջին Ասիայում, Անդրկովկասում և Իրանի ալպիական, մերձալպիական գոտիների քարքարոտ լանջերին հանդիպում է անթառամ հայկական (Helichrysum armenium) տեսակը: Հայկական անթառամի ծաղիկները բաց դեղնավուն են կամ սպիտակավուն՝ կանաչ շերտիկներով: Ալիքանման անթառամի հետ միասին աճում է նույն վայրերում: Երկուսն էլ ունեն մանրէասպան և բուժիչ նշանակություն: